Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Բնապահպանության նախարարության, ՄԱԿ-ի զարգացման երևայան գրասենյակի ու Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ Երևանում այսօր ազդարարվել է «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով վարակված տեղանքների աղտազերծում՝ անվտանգ քիմիկատների կառավարման ծրագրի» շրջանակներում լայնածավալ ծրագրի նախապատրաստական փուլը:
Խորհրդային միությունից մեր երկիրը ժառանգել է քիմիական թափոններով հարուստ տարածքներ: Դրանցից ամենամեծն ու վտանգավորը, թերևս, Նուբարաշենի գերեզմանոցն է, որտեղ պահպանվում է շուրջ 500 տ գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված վտանգավոր նյութեր: Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ բնապահպաններն ահազանգում էին, որ այս տարածքը սողանքային է և թունավոր նյութերի տարածման վտանգ կա:
Խորհրդային տարիներից Հայաստանը ժառանգել է պեստիցիդներով հարուստ տարածքներ: Դրանք շատ արագ կարող են ջրով տարածվել ու ներթափանցել սննդի մեջ: Ի հավաստիացնումն ասվածի, ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտություննեի կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը հետևյալ օրինակն է բերում.«Աշտարակի մարզում մենք անցյալ տարի ֆիքսել ենք ddd-ն, որը շուտվանից չի կիրառվում, շատ հավանական է, որ մի քիչ ավելի մանրամրտիր հետազոտությունները ցույց տան առկայությունն այլ օբյեկտներում»:
Մոտ երկու տարի առաջ, բնապահպաններն ահազանգեցին, որ Նուբարաշենում առկա է սողանքի վտանգ , այսետղ շուրջ 500 տ թունավոր նյութեր կան, որոնք նախատեսված են եղել գյուղատնտեսական աշխատանքների համար: Աղտոտված են նաև Նուբարաշենից դեպի ներքև գտնվող ճահճուտները, որոնք ժամանակի ընթացքում կարող են հոսել դեպի ներքև ու հասնել Երևանին: Արմեն Սաղաթելյանը սա արդեն էկոլոգիական աղետ է բնորոշում: Իհարկե պատկան մարմինները դեռ մտածում են, թե ինչպես պետք է ոչնչացնեն 500 տ թունավոր նյութերը: Խնդրի լուծման ժամանակավոր աշխատանքներ են կատարվել:
Ընդգծենք, որ հանրապետությունում այս տարածքը եզակի չէ: «Հայ կանայք հանուն առողջության ու հանուն առողջ շրջակա միջավայրի» Հ/Կ-ի նախագահ Լիլիկ Սիմոնյանը ահազանգ է հնչեցում, հանրապետությունում գուցե վտանագվոր նյութերով հարուստ տարածքներ կան, որոնց մասին, դեռ չգիտենք.«Մենք շրջաններում աշխատանքներ ենք կատարել և մեզ հայտնի է, որ բացի թունաքիմիկատների գերեզմանոցը, դեռ ինը պահեստատեղերում կան մոտ 50 տոննայից ավել և գուցե ավել կան, որի մասին մենք դեռ չգիտենք: Թունաքիմիկատների գերեզմանոցի հարցի լուծման հետ մեկտեղ պետք է լուծվի և այդ մնացորդների քանակները, որոնք մնացել են տարբեր տեղերի պահեստներում»:
Նուբարաշենում գտնվող թունաքիմիկատների գերեզմանոցում սողանքի հետևանքները ժամանակավորապես մեկուսացված են: «Այսօր վտանգ չկա», — վստահեցնում է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ խորհուրդ տալով գուշակություններով չզբաղվել, սա, այն հարցին ի պատասխան, թե Նուբարաշենի թունաքիմիկատների գեզերմանոցում առկա վտանագվոր նյութերի չեզոքացման ինչ ճանապարհ է ընտրվելու:
Եվ քանի որ գուցեների շղթան կարող է շարունակվել, ուստի Բնապահպանության նախարարության ու ՄԱԿ-ի զարգացման երևայան գրասենյակի ու Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ Երևանում այսօր ազդարարվեց «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով վարակված տեղանքների աղտազերծում՝ անվտանգ քիմիկատների կառավարման ծրագրի» շրջանակներում լայնածավալ ծրագրի նախապատրաստական փուլը: Ծրագրի իրականացման շրջանակներում նախատեսվում է չեզոքացնել 1500 տ ժամկետանց պեստիցիդներ և խիստ աղտոտված նյութեր, ինչպես նաև շուրջ 2 հազար տոննա չափավոր աղտոտման ենթարկված նյութեր: