Հասարակություն
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բեռնատարների համար փակ է
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ի ժամը 14.00-ի դրությամբ հանրապետության բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կատարվում է ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: