«Բարև, մայրիկ» , «Խաղաղության Քաղաք» բարեգործական հասարակական կազմակերպությունների հիմնադիր և «ՍիրէLove» զարդերի ստեղծող Լիլիթ Համբարձումյանը մասնագիտությամբ հագուստի մոդելավորող է:
Դեռ 2-րդ կուրսից սկսել է իր բիզնեսը՝ կարելով վերնաշապիկներ: Շատ էմոցիոնալ լինելը համարում է իր հաջողության գրավականներից մեկը: Տեսակով իրեն համարում է քամուն հակառակ թռչող, բավականին անվախ և մինչև վերջ պայքարող։
13 տարի շարունակ տարբեր սոցիալական ծրագրեր է իրականցնում, նաև սեմինարներ հղիների համար, ոչ ֆորմալ կրթական ծրագրեր, որտեղ բժիշկները, հղիները և մայրիկները հանդիպում են նույն հարթակում: