ՀՀ վաստակավոր արտիստ, օպերային երգչուհի, սոպրանո Ալիս Հեքիմբաշյանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի առաջին կուրսում սովորելուն զուգահեռ սովորել է նաև բժշկական ինստիտուտում:
«Հաղթեց արվեստը», — ասում է հանրապետական, միութենական մրցույթների և փառատոների դափնեկիր, կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալիս Հեքիբաշյանը, որը նաև 30 տարվա դասավանդման փորձ ունի:
Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհին, տարիներ անց ստանալով ռեժիսորի կրթություն, շարունակել է աշխատանքային ուղին հարազատ թատրոնում՝ արդեն որպես ռեժիսոր: