Արցախյան վերջին պատերազմը ցույց տվեց, որ աշխարհում 21-րդ դարում էլ շատ քիչ բան է փոխվել:
Հայոց ցեղասպանության դատապարտումն արդյո՞ք բավարար է մեր անվտանգությունը ապահովելու համար: Եվ վերջապես, պե՞տք է արդյոք դպրոցում դասավանդվի Մեծ եղեռնի թեման և ինչպե՞ս պետք է այն դասավանդվի:
Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ հենց մանկավարժական համալսարանում՝ լսարաններից մեկում կազմակերպելով թեմայի շուրջ քննարկում-բանավեճ, որին մասնակցեցին մեր ապագա մանկավարժները՝ պատմաբան Խաչիկ Խամիսյանը, հասարակագետներ՝ Տաթև Արշակյանը, Էլիս Վարդանյանը, Էդուարդ Սարյանը: