ԿարևորՀասարակություն

Սեյրան Օհանյան.Պատերազմի վերսկսման հավանականությունն այս պահին մեծ չէ

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

«Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգը կապահովի Ստեփանակերտ թռչող քաղաքացիական օդանավերի անվտանգությունը։ Նման սպառնալիքները հակասում են քաղաքացիական ավիացիայի միջազգային նորմերին»,-Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր այսպես է արձանգանքել Ստեփանակերտ թռչող հայկական քաղաքացիական օդանվերին հարվածելու ադրբեջանական սպառնալիքներին վերաբերող լրագրողի հարցին։ Ինչ վերաբերում է ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությանը, ապա ըստ նախարարի նման վտանգը պահպանվում է, բայց իրավիճակի վերլուծությունը փաստում է, որ այս պահին նոր պատերազմի հավանականությունն այնքան էլ մեծ չէ։

Նշենք, որ պաշտպանության նախարարն այսօր ամփոփել է 2012-ի արդյունքներն ու պարգևատրել լարտվամիջոցների մի շարք ներկայացուցիչների։ Նախարարության Գարեգին Նժդեհ մեդալով է պարգևատրվել նաև մեր գործընկեր Կարեն Ղազարյանը։ Հայասատնի պաշտպանության գերատեսչության ղեկավարը 2012-ը ճանապարհել է երկակի զգացումով. մեկը գործը կատարծի բավարարվածությունն էր, մյուսը՝ համոզմունքը, որ շատ ավելի բարձր արդյունքների կարող էին հասնել։ Ամփոփելով գերատեսչության նախորդ տարվա արդյունքենրը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, այնուամենայնիվ, առանձնացնում է կարևորագույն ձեռքբերումները։ Առաջընթաց ռազմարդյունաբերության համալիրի զարգացման, սպառազինության և մարտական տեխնիկայի արդիականացման, ինչպես նաև ռազմական կրթության ոլորտներում։

Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2012-ին մեծ ուշադրություն է դարձվել բանակի մարտական պատրաստականության և մարտական դիրքերում պաշտպանունակության բարձրացման խնդիրներին։ Իրականցվել են ծրագրեր երկրի շուրջ անվտանգության միջավայրի բարելավման ուղղությամբ։ Մասնավորապես՝ գրանցվել է առաջընթաց ու նոր որակ ՀԱՊԿ-ի , ՆԱՏՕ-ի, Եվրոպական մի շարք կառույցների հետ հարբերություններում։ Նախորդ տարվա կարևորագույն ծրագրերից նախարարն առանձնացնում է երեք խոշոր զորավարժությունները, ընդգծում է այն ջանքերը, որնք միտված էին զորկոչը արդարության սկզբունքներին համապատասխան իրականցենլուն:

Պաշպանված հայրենիք, պաշտպանված զինվոր հասկացությունների միջև Սեյրան Օհանյանը հավասարության նշան է դնում՝ վստահեցնելով , որ գերատեսչությունն անում է ամեն ինչ, որպեսզի իր մարտական խնդիրը կատարելու համար հայ զինվորը որևէ բանի պակաս չունենա։ 2012 –ն ըստ նախարաի, առանձնացավ սահմանային միջադեպերի առատությամբ։ Տարվա ընթացքում կանխվել են հակառակորդի շուրջ երկու տասնյակ դիվերսիաներ։ Առաջին գծում մեր զինծառայողների հերոսությունն, ըստ Օհանյանի , պետք է վարակիչ օրինակ դառնա բոլորի համար։

Զինված ուժերում կոռուպցիայի և արատավոր երևույթների դեմ անհաշտ պայքարը շարունակում է մնալ պաշտպանական գերատեսչության առաջնահերթություննեից մեկը։ Սեյրան Օհանյանն այսօր խոսեց ոլորտում առկա խնդիրների մասին, որոնք դեռևս լուծման ակնկալիք ունեն:

Ստեփանակերտի օդանավակայանի աշխատանքները վերսկսելու հեռանկարը հիստերիկ արձագանք է առաջացնում Ադրբեջանում, որտեղից պարբերաբար հնչում են սպառնալիքներ, թե կհարվածեն կամ հարկադիր վայրէջքի կտանեն Ստեփանակերտ թռչող օդանավերը։ Ինչպիսին կլինի հայկական ԶՈՒ –ի արձագանքը, եթե հարևան երկիրը իրականցնի սպառնալիքները։ «Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգը կապահովի Ստեփանակերտ թռչող քաղաքացիական օդանավերի անվտանգությունը։ Նման սպառնալիքները հակասում են քաղաքացիակա ավիացիայի միջազգային նորմերին»,-անդրադառնալով լրագրողի հարցին նշեց Սեյրան Օհանդանը։ Ինչ վերաբերում է ռազմական գործողությունների վերսկսման հնրարորությանը, ապա ըստ նախարարի նման վտանգը պահպանվում է, բայց իրավիճակի վերլուծությունը փաստում է, որ այս պահին նոր պատերզմի հավանականությունն այնքան էլ մեծ չէ։ Հավելենք, որ ամփոփելով 2012-ի արդյունքները նախարար Օհանյանն այսօր պատվոգրերով ու մեդալներով պարգևատրեց լարտվամիջոցենրի մի շարք ներկայացուցիչների։ Նախարարության Գարեգին Նժդեհ մեդալով պարգևատրվեց նաև մեր գործընկեր Կարեն Ղազարյանը:

Թողնել պատասխան

Կարդացեք նաև
Close
Back to top button