Հաջողության նոտա

Դրականը բացում է բոլոր դռները. գործարար Աննա Պիվազյան․ «Հաջողության նոտա»

Ինժեների և դերասանուհու ընտանիքից սերած Աննան ընտրել է լեզուների աշխարհը, քանի որ ծնողները դեմ էին, որ դուստրը շարունակի իրենց ճանապարհը:

Մայր բուհն ավարտելուց հետո կարճ ժամանակ աշխատել է որպես թարգմանիչ: Աշխատանքային ուղու հաջորդ կանգառները կապված են եղել գովազդային շուկայի հետ, որն էլ հնարավորություն է ընձեռել հետագայում գործունեություն ծավալել արդեն գործարար դաշտում:

Այսօր նա ղեկավարում է երկու ընկերություն, սիրում է լեռնադահուկային սպորտը, զբաղվում է բարեգործությամբ և, ինչպես սիրում է ասել, «ծառայում է Հայաստանի Հանրապետությանը»։

Back to top button