Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Ասատրյան Վահագից սովորեցի՝ երբեք չնահանջել․ Էդգար Թամամյան․ «Կյանքին ասել այո՛»

Էդգար Թամամյանը 2012 թվականի հունիսի 13-ին ժամկետային զինծառայության անցավ Նոյեմբերյանի զորամասում։ «Նույն օրը զորամասի հրամանատար նշանակվեց Ասատրյան Վահագը։ Երկու տարի նրա ենթակայության տակ ծառայելով նրանից սովորեցի՝ չնահանջել»,-պատմում է Էդգարը։ Այսօր արդեն Հայաստանի ազգային հերոս Վահագն Ասատրյանը զոհվեց 44-օրյա պատերազմում։ Ինքը՝ Էդգարը 44-օրյային մասնակցել է որպես կամավորական։

Ասում է՝ պատերազմում ամեն ինչ էլ տեսնում ես՝ մահից մինչև ամենահարազատ թվացող մարդու փախուստը, բայց ինձ վրա ամենաշատն ազդեց նոյեմբերի 9-ի լուրը։ Այդ պահին չես հասկանում՝ իմաստ ունե՞ր քո՝ այդտեղ գտնվելը, եթե դու՛ չէիր որոշելու՝ քո պատերազմը վերջացել է , թե չէ»։ Էդգար Թամամյանը ծնվել է 1992 թվականի փետրվարի 24-ին Երևանում։

Ավարտել է Երևանի ճարտարագիտական համալսարանի «Ռադիոտեխնիկա և կապ» բաժինը։ Աշխատում է «Աթենք» մսամթերքի գործարանում։ Տեսանյութում օգտագործվել են կադրեր ՀՀ պաշտպանության նախարարության «Զինուժ» ծրագրից։

Back to top button