Հայագիտակ

Նոր մոտեցում՝ Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպին․ «Հայագիտակ»

Ինչո՞ւ են շատ քչերը կարդացել Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը, թեև այն շատերին է հայտնի։ Ի՞նչն է խանգարում, որ հայ նոր գրականության խորհրդանիշին ծանոթ լինեն բոլորը։

Գրականագետ Աստղիկ Սողոյանը գտնում է. «Վեպին պետք է մոտենալ նարատիվի տեսանկյունից։ Այն պետք է դիտարկել ժամանակակից մեթոդներով։ Աղասին փոքրիկ թագավորության արքայազն է, նա կռվում է հրեշի դեմ (Երևանի բերդը), որ փրկի ֆարաշների փախցրած գեղեցկուհուն։ Նա անցնում է ինիցիացիայի ողջ ճանապարհը, հասունանում և նոր միայն ազատում բերդը և հորը ու սպանվում»։

Շատ հետաքրքիր է նաև Աղասու երգի վերլուծությունը։ Երգը տաս օրում է գրվել, մեկ շնչով և Աբովյանի ասելով, թելադրվել է վերևից, այսինքն Աստծուց։

Back to top button