Հատուկ նախագիծ

«Հավալուսն». գիտնական Միքայելի ֆանտաստիկ պատումը․ «Հատուկ նախագիծ»

Տնտեսագետ Սերգեյ Մանուկյանը «Հավալուսն» գրքի առաջին գլուխն ավարտեց և ուղարկեց ընկերներից մեկին կարդալու։

Րոպեներ անց զանգ ստացավ` հավանաբար այլ բան է ուղարկել, որովհետև տեքստում գեղարվեստական ոչինչ չկա, ամբողջությամբ տնտեսական վերլուծություն է։ Սերգեյը հասկացավ, որ պետք է շտկել ամեն բան ու դարձնել գրականություն։

Գրքի հեղինակը նշում է, որ գրելիս հայոց լեզվի հետ վիճում էր, անհաշտ զրույցներ ունենում, բայց հաղթահարեց ամեն բան։ Գրքի իրադարձությունները տեղի են ունենում 2050 թվականին, երբ երկիր֊մոլորակը բնապահպանական, սոցիալական, քաղաքական և կրոնական մարտահրավերների առաջ է կանգնած։

Back to top button