Հաջողության նոտա

Եթե աշխատանք ունես, երջանիկ ես․ «Հաջողության նոտա»

Մանկուց երազել է դառնալ ինժեներ, Ավարտել է Պոլիտեխնիկական ինստուտի էներգետիկ համակարգերի կառավարում և էկոնոմիկա բաժինը, սակայն այժմ զբաղվում է ընտանեկան բիզնեսով: Խենթությունը Սոկրատ Գրիգորյանի համար հանգիստ, դանդաղ նպատակին հասնելն է:

Նա ռիսկերը մաքսիմալ հաշվարկում է՝ մանրակրկիտ, բայց արագ։ Կարծում է, որ որքան ճանապարհը հարթ է, այնքան ընկնելու հավանականությունը քիչ է: «Ասում են, իմաստունը խնդիրների մեջ չի ընկնում, խելացին էլ հեշտ է հաղթահարում խնդիրները: Երբ հասնում ես ինչ-որ բանի, հաղթահարում ես դժվարություններ, ուրեմն խելացի ես, իսկ հետո դառնում ես իմաստուն», — ասում է «Արմբազալտ» ընկերության համահիմնադիրը։

Սոկրատ Գրիգորյանն առաջնորդվում է «շատ աշխատել, քիչ խոսել կարգախոսով»։ Կարծում է, որ բիզնեսում հաջողելու համար պետք է արդար ու աշխատասեր լինել։ Հանգիստը հնարավորության դեպքում անցկացնում է ընտանիքի անդամների հետ՝ չորս երեխաների հայրը իրեն լիարժեք երջանիկ մարդ է համարում։

Կարծում է, որ պատահականություններ շատ են լինում, պատահականություն է համարում և երջանիկ է, որ հենց Հայաստանում է ծնվել։ «Արմբազալտ» ընկերության համահիմնադիր-տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու Սոկրատ Գրիգորյանի «հաջողության նոտան»։

Back to top button