Մասնագիտություն

Խաղը` անկանխատեսելի, փոքրիկ գնդակը` որոշիչ. «Մասնագիտություն»

Գերակտիվ խաղ, անսպառ հուզմունք, թեժ մրցակցություն. խաղի կիզակետում հայտնված փոքրիկ գնդակ, որը պարգևում է կայծակնային հաղթանակ կամ պարտություն: Ամբողջ աշխարհում մեծ տարածում վայելող և չափազանց սիրված սեղանի թենիսը, որը հայտնի է նաև պինգ-պոնգ անունով, շատերի համար պարզապես նախընտրելի ժամանց է, իսկ ոմանց համար՝ նաև մասնագիտություն:

Սեղանի թենիսի պատմությունը գալիս է դարերի խորքից: Սկզբում եղել է ժամանցի, զվարճանքի միջոց, հետագայում՝ մրցախաղ: 1926 թվականին հիմնվել է Սեղանի թենիսի միջազգային ֆեդերացիան, 1988 թվականից դարձել օլիմպիական մարզաձև:

Արագություն, ճարպկություն, գերազանց ֆիզիկական պատրաստվածություն, տոկունություն, արագ կողմնորոշվելու և հակառակորդի քայլերը հաշվարկելու հմտություն, տարածական կողմնորոշում. հմտություններ, որոնք անհրաժեշտ են այս մարզաձևով զբաղվելու համար։

Ինչպես ցանկացած մարզաձևում, այստեղ նույնպես մեծ հաղթանակներ գրանցելու համար անհրաժեշտ է ուժեղ կամք, համառություն և, իհարկե, աշխատանք։ Զրույց Հայաստանի սեղանի թենիսի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պողոսյանի հետ։

Back to top button