Հաջողության նոտա

Հաջողությունը բրենդի կայացումն է. մարքեթոլոգ Լիանա Մարկոսյան․ «Հաջողության նոտա»

Պրեմիում մարքեթինգի մասնագետ Լիանա Մարկոսյանը գերազանցությամբ ավարտել է Ճարտարապետաշինարարական համալսարանի տնտեսագիտություն ու կառավարում ֆակուլտետը:

Ավարտելուց հետո աշխատել է հաշվապահ, այնուհետև՝ մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի օգնական, բրենդ մենեջեր և վերջապես մարքեթոլոգ:

Արդեն 10 տարի է, ինչ աշխատում է լյուքս դասի ապրանքների ոլորտում և հասցրել է իր թիմի հետ կազմակերպել 200-ից ավելի շնորհանդես, տեղայնացրել է մի շարք հայտնի միջազգային ապրանքանիշերի մարքեթինգային պլանները հայաստանյան շուկայի համար, իսկ վերջերս ստեղծել է մարքեթինգային իր ընկերությունը՝ օգնելու բրենդերին կերտել իրենց պատմությունը, առաջ գնալ ոլորտում և գրանցել հաջողություններ։

Back to top button