Կյանքին ասել այո՛

Հինգ բժիշկներից չորսն ասել են, որ չեմ ապրելու, բայց․․․ Հայկ Հայրապետյան․ «Կյանքին ասել այո՛»

44-օրյա պատերազմի մասնակից  Հայկ Հայրապետյանը ծնվել է 2000 թվականի  օգոստոսի 3-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում: Սովորում է Եվրասիա միջազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, բայց իրավաբանի  մասնագիտությամբ աշխատելու ցանկություն չունի, ուզում է դերասան դառնալ, մանկուց է երազել։

Պատերազմի օրերին կռվել է տարբեր ուղղություններով, նոյեմբերի 8-ին Մարտունիում Հայկը ԱԹՍ-ի հարվածից գլխի հատվածում ստացել է ծանր վիրավորում: Հայկին սկզբում տեղափոխել են Ստեփանակերտ, այնուհետև՝ Երևան: Փրկվելու  հավանականությունը  շատ փոքր էր, բայց  ապրելու ցանկությունը՝  մեծ։  Մեծ էր հատկապես զինվորի  կյանքը փրկած բժշկուհու համառությունը։ Հայկը նրան այսօր աստվածուհի է անվանում։

Back to top button