Մասնագիտություն

Գեղեցկության և երիտասարդության գաղտնիքը բացահայտող մասնագետը․ «Մասնագիտություն»

Պատմությունից հայտնի է, որ Եգիպտոսի ամենահայտնի փարավոնուհին` Կլեոպատրան ավանակի կաթից լոգանքներ էր ընդունում` մաշկը փափկեցնելու համար։ Սա երևի կոսմետոլոգիայի մասին առաջին հիշատակումներից է։ Ի վերջո` բոլոր ժամանակներում մարդիկ, անկախ տարիքից, ցանկացել են ունենալ խնամված, գրավիչ և երիտասարդ տեսք:

Մարդու մաշկի խնամքի և արտաքին տեսքի գեղագիտական խնդիրների, դրանց պատճառների, ախտանշանների և շտկման մեթոդներով է զբաղվում բժշկության ակտիվորեն զարգացող մի ճյուղ՝ կոսմետոլոգիան:

Կոսմետոլոգի մասնագիտությունն այսօր ամենապահանջվածներից է, քանի որ 21-րդ դարում մարդու մաշկի և տեսքի խնդիրների շտկումը դարձել է կենսական ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար: Եթե տարիներ առաջ կոսմետոլոգիան սահմանափակվում էր որոշակի պրոցեդուրաներով, ապա ներկայումս հմուտ կոսմետոլոգները, փնտրելով և բացահայտելով գեղեցկության ու երիտասարդության գաղտնիքները, զբաղվում են մաշկի խնամքով և էսթետիկական խնդիրների շտկումով։

Եվ չպետք է մոռանալ, որ կոսմետոլոգի լավագույն այցեքարտն իր խնամված և լավ տեսքն է: Զրույց մաշկաբան, բժիշկ-կոսմետոլոգ, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դասախոս Շուշանիկ Կարապետյանի հետ:

Back to top button