Գերդաստաններ

Հալեպի «սիրտ»-ը. Բոյաջյան ընտանիքի պատմությունը՝ Ուրֆայից մինչև Հալեպ ու Երևան․ «Գերդաստաններ»

Մեծ եղեռնի օրերին երկու հայ որբուկների արաբներն են տիրություն անում։ Լուսածինին՝ աղջիկը, մեծանում է մուրացկանի ընտանիքում, Պետրոսը՝ տղան, գյուղապետի ընտանիքում։

Սովորաբար այսպիսի դեպքերում հայ որբերը մեծանում էին արաբական օրենքներով ու տարիների ընթացքում կորցնում էին իրենց ինքնությունը։ Որբերի համար արաբ տերերն իրենք էին գտնում զույգերի, իրենք էին ամուսնացնում իրենց ավանդույթներով։

Պետրոսի հետ էլ նույնը պիտի տեղի ունենար, եթե չկարողանար համոզել աղային ամուսնացնել հարևան ընտանիքում մեծացող Լուսածնի հետ։ Գյուղապետը, որը հայրություն էր անում Պետրոսին, ընդառաջում է։

Լուսածինի ու Պետրոսի որդին՝ Պետրոս Բոյաջյանը, հայտնի ու անվանի սրտաբան էր Հալեպում, բայց կյանքի վերջին տարիներին որոշում է գալ Հայաստան ու այստեղ ապրել։

Լսե՛ք Բոյաջյան ընտանիքի պատմությունը «Գերդաստանների» հերթական թողարկմանը։

Back to top button