Հայկական հարց

Կարինի կամ Էրզրումի նահանգը կարևոր ռազմավարական հենակետ էր Թուրքիայի համար․ «Հայկական հարց»

Օսմանյան կայսրության ողջ ժամանակահատվածում Արևմտյան Հայաստանի բոլոր բնակավայրերից հատկապես կարևոր նշանակություն ուներ Կարինի կամ Էրզրումի նահանգը։ Էրզրումն ուրույն և հիմնական պաշտպանական պատնեշ էր համարվում արևելքից Թուրքիային սահմանակից պետությունների հետ հարաբերություններում։

Պատերազմների ժամանակ թշնամու թիրախում էին հայտնվում մասնավորապես Կարին և Բայազետ քաղաքները։ 1829 թվականի հունիսի 27-ին ռուսական զորքերը գրավում են Էրզրումը։ Նրանց ոգևորությամբ են դիմավորում հայերը Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու գլխավորությամբ։

Ադրիանապոլսի պայմանագրով, սակայն, ռուսները թուրքերին են շուտով վերադարձնում գրավյալ շատ տարածքներ, ի թիվս որոնց՝ Էրզրումը։ Ռուսական բանակին աջակցած բազմաթիվ հայեր, թուրքական իշխանությունների պատժից խուսափելու նպատակով, գաղթում են այն տարածքներ, որոնք միացվել էին Ռուսական կայսրությանը։

Գաղթից բացի՝ էրզրումահայերին սպառնում էր բռնի իսլամացումը։ Այս քաղաքականության հետևանքով այստեղ ձևավորվել էին «կես-կես» հայեր, որոնք կիսով չափ իսլամացել ու թրքացել կամ քրդացել էին։

Թեմային է անդրադառնում Հայաստանի պատմության թանգարանի նոր և նորագույն պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Տիգրան Ղանալանյանը։ «Հայոց ցեղասպանությունը և Արևմտյան Հայաստանի ժողովրդագրությունը»՝ մաս 19-րդ։

Back to top button