Հայկական հարց

1915-ի հուլիսին միայն Սեբաստիայից 5850 ընտանիք բռնի քշել են անապատներ․ «Հայկական հարց»

1562 թվականի մայիսի 20-ին Սեբաստիայում Միքայել Սեբաստացի կաթողիկոսի նախաձեռնությամբ տեղի ունեցավ գաղտնի ժողով, որտեղ Արևմտյան Հայաստանի ազատագրության խնդիրն առաջադրվեց։ Որոշվեց բանակցություններ վարելու նպատակով Եվրոպա ուղարկել Աբգար Եվդոկացուն, սակայն այս առաքելությունը հաջողությամբ չպսակվեց։

Սեբաստիայում հայությունը շարունակեց փնտրել թուրքական լծից ազատագրվելու ուղիներ։ Հատկապես կարևոր էր ֆիդայական խմբերի կամ չելոների գործունեությունը։ Հայոց ցեղասպանության տարիներին ֆիդայապետ Սեբաստացի Մուրադը, զինված պայքարին զուգահեռ, Տարոնի, Սասունի,Երզնկայի տարածքներում մեկ ոսկու դիմաց մեկ որբի կյանք էր փրկում քրդերի կամ թուրքերի ձեռքից։

Սեբաստիայում ծավալված ազգային-ազատագրական շարժման մեջ ուրույն էր Անդրանիկ Օզանյանի դերը։ Նա մեծ հռչակ էր ձեռք բերել մասնավորապես Աղբյուր Սերոբի սպանության վրեժը Բշարե Խալիլից առնելուց հետո և աչքի էր ընկել ինքնապաշտպանական մի շարք գործողություններում։

1915 թվականին թուրքական իշխանությունները ինչպես Արևմտյան Հայաստանի բոլոր տարածքներում, այնպես էլ Սեբաստիայում բռնագաղթեցրեցին և կոտորեցին գրեթե ողջ հայ բնակչությանը։ Այստեղ հայերի կոտորածները մեծ թափ են առել 1915 թվականի հունիսից օգոստոս ամիսներին։

Թեմային է անդրադառնում Հայաստանի պատմության թանգարանի նոր և նորագույն պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Տիգրան Ղանալանյանը։ «Հայոց ցեղասպանությունը և Արևմտյան Հայաստանի ժողովրդագրությունը»՝ մաս 17-րդ։

Back to top button