Հատվող եթեր

Արդի մանրանկարչությունը՝ ավանդական և ժամանակակից ոճերի սահմանում․ «Հատվող եթեր»

Միջնադարյան Հայաստանի կերպարվեստի մեջ բացառիկ տեղ է գրավում մանրանկարչությունը՝ իր ինքնատիպությամբ, խորաթափանցությամբ, գեղեցկությամբ, կատարման փայլուն վարպետությամբ:

Ներշնչվելով միջնադարյան հայ մանրանկարիչների աշխատանքներից, չվնասելով անցյալի ստեղծած արժեքներն ու քայլելով ժամանակի հետ համընթաց՝ մանրանկարիչ Արմեն Դանեղյանն արվեստում գտավ նոր ոճ՝ այն անվանելով արդի մանրանկարչություն. յուրահատուկ ուղղություն, որը, շարունակելով միջնադարյան մանրանկարիչների գործը, բոլորովին նոր խոսք է հայ ժամանակակից արվեստում:

Արվեստագետն իր մասնագիտությունն ընտրել է դեռ մանկուց: Նկարել սկսել է վաղ տարիքում: Տաղանդ, կրթություն, աշխատասիրություն և, որ ամենակարևորն է, մեծ համբերություն ու անսպառ երևակայություն. ահա Արմեն Դանեղյանի բնորոշմամբ ճշմարիտ ժամանակակից մանրանկարչության ուղին. ավանդական և ժամանակակից ոճերի խառնուրդ, կոմպոզիցիոն բարդ լուծումներ, արվեստի տեխնիկա, գեղարվեստական նուրբ հնարքներ, տարաբնույթ թեմաներ, դետալների բազմազանություն, վառ գույներ, կրոնի և արվեստի բացառիկ իմացություն: Զրույց մանրանկարիչ Արմեն Դանեղյանի հետ։

Back to top button