Դպրություն

Ինչպես գնալ ԱՄՆ սովորելու․ «Դպրություն»

Մեսրոպ Մաշտոցի եւ Սահակ Պարթեւի աշակերտները օտարերկրյա բուհերում սովորած առաջին ուսանողներն էին։

Համենայն դեպս, գրավոր աղբյուրներում սա ամարագրված փաստ է։ Նրանք էին, որ վերադարձան հայրենիք եւ հայոց գրականության հիմքը դրեցին։

Հայ երիտասարդները միշտ հնարավորության դեպքում նախընտրել են կրթություն ստանալ արտասահմանում, աշխարհի լավագույն բուհերն են ավարտել մեր գիտության եւ մշակույթի երախտավորները։

Այդ ավանդույթները շարունակվում են նաեւ այսօր։ Ժամանակակից երիտասարդներին աջակցում են ժամանակակից կրթական ծրագրերը` այդ թվում «Ֆուլբրայթ»-ը, որը մեր երիտասարդների առաջ բացում է ամերիկյան բուհերի դռները։

ԱՄՆ-ում կրթություն ստացած հայ ուսանողին երբևէ չի անհանգստացրել հարցը, թե վերադառնալուց հետո ինչո՞վ պետք է զբաղվի: «Ֆուլբրայթին» մասնակցելու համար պետք չէ սպասել հայտարարության: Յուրաքանչյուր տարվա մարտի 1-ից այն ակտիվացվում է:

«Ֆուլբրայթ» ուսանողական ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2014թ.-ին: Իրականացվում է նաև «Ֆուլբրայթ-Հովնանյան» ծրագիրը, որը Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի ֆինանսավորմամբ «Ֆուլբրայթի» ծրագրի շրջանակում հավելյալ տեղեր է ապահովում գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաթեմատիկայի ու ձեռնարկատիրության ոլորտում մասնագիտացող հայ ուսանողների համար:

Back to top button