Հաջողության նոտա

Հայաստան եմ բերել իմ աշխատանքի եռանդը․ բիզնեսի մագիստրոս Կորյուն Խաչատրյանի «Հաջողության նոտան»

Փարիզում ծնված և մեծացած Կորյունը մենեջմենթի մագիստրոսի կոչումը ստացել է Մարսելի բիզնես դպրոցում, մինչ այդ ձեռներեցության մագիստրոս էր դարձել՝ ավարտելով շվեդական Ումեոյի բիզնեսի և տնտեսագիտության դպրոցը:

Նա նաև տնտեսագիտության բակալավր էր դեռ Սորբոնի համալսարանից, իսկ հայագիտության բակալավրի կոչումը Փարիզի Արևելյան լեզուների և մշակույթի ազգային ինստիտուտում է ստացել: 2016-ից նա հայրենիքում է, աշխատել է Թումո կենտրոնում, իսկ այսօր ղեկավարում է Հայաստանի մանուկների հիմնադրամը:

Back to top button