Հասարակություն

Հայաստանին սիրահարված. Ֆիլիպինցիների նոր զբոսաշրջային ուղղությունը

Երևանի փոքր կենտրոնի փողոցներից մեկում աչքի է ընկնում «Little Manila»  հոսթելի ցուցանակը, որը հուշում է, որ այն կամ ֆիլիպինցինեն են հիմնել, կամ նախատեսված է ֆիլիպինցիների համար:

Ներս մտնելուց հետո արդեն պարզվում է, որ այնտեղ բնակվում են ֆիլիպինցիներ. նրանք հիմնել են հյուրատունը ազգակիցների համար: Հայաստանյան ուղղությունը հայտնաբերել են հանգամանքների բերումով. եկել են, սիրահարվել ու իրենց մայրաքաղաքի անունով փոքր հյուրատուն բացել:


«
Ես Ֆրենցիս Վիստական եմ, Ֆիլիպինենրից եմ անշուշտ,  Երևան եմ ժամանել ու բնակվում եմ Littke Manila-ում՝ որպես հյուր: Դուբայում էի ու վիզայի ժամնետը լրացել էր և թարմացնելու կարիք կար: Ուղղություններից  մեկը,  որ կարող էի գնալ, Իրանն էր, որը փակ է այժմ, Օմանը և Հայաստանը:  Սակայն Հայաստանը նոր ջերմություն է, նոր զգացողություններ են, որովհետև եթե օրինակ գնաս Օման, տարբերություն չկա: Սա արձակուրդի նման մի բան է»:

Ֆիլիպինցիները  գալիս են Հայաստան, քանի որ մուտքի արտոնագրի հետ կապված խնդիր են ունենում ԱՄԷ-ում և կարիք է լինում երկարացնել մուտքի արտոնագիրը: Հայստանը հայտնաբերել են վերջերս: Զրուցակիցս՝ Ֆրենցիս Վիստական, հիացած  է հայ կանանց ոճային հագուստով.

«Սիրում եմ ձեր քաղաքաը, հիմնականում Հայաստան ենք գալիս,  քանի որ  սիրում ենք  արկածներ, սնունդը թարմ է, շատ եմ սիրում  բնությունը,  թանգարաններ այցելելը: Դրսում զբոսնելն ապահով է այստեղ: Մարդիկ շատ ընկերասեր են, միշտ պատրաստակամ են օգնել, նույնիսկ եթե մեծ ջանքերի շնորհիվ են անգլերեն խոսում: Շատ սիրում եմ կանանց հագուկապը, շատ մոդայիկ են հանգնվում, ոճային են,  հիանում եմ, քանի որ դիզայներ եմ: Հաճելի է նայել նրանց»: 

Հիացմունքների շարքն այսքանով չի ավարտվում: 52-ամյա ֆիլիպինցի Վիստական հիացած խոսում է աշխանային գույների մասին, առաջին անգամ է աշուն տեսնում, նրան երջանկացրել է ձյունը, որը տեսել է Արագած լեռան վրա:

«Ես առաջին անգամ եմ աշուն տեսնում,  տերեւների  գույների փոփոխությույունը պարզապես ֆանտաստիկ է, ես նման բան երբևէ չէի  տեսել: Այստեղ  առաջին անգամ հնարավորություն ունեցա ձյուն տեղնել Արագած լեռան վրա: Այստեղ նաև եվրոպական քաղաքակրթություն է, այնպես որ եթե մենք  ուզում  ենք այլ  քաղաքակրթության  հետ առնչվել՝ գալիս ենք Հայաստան»:

Ֆրենցիսը Հայաստանում աշխատանք չունի, սպասում է  մինչև վիզայի հարցերը կարգավորվեն, բայց ազատ ժամանակը հնարավորություն է տվել շատ շրջագայելու նոր հայտնաբերած երկրում:

Littke Manila-ի սեփականատեր Մայլա Բիտելյոնեն էլ զբաղվում է հյուրատան կազմակերպչական հարցերով: Հյուրատունն  ունի նաև գործընկերներ, որոնք հյուրերին օդանավակայանից դիմավորում են, նաև տուրեր են  կազմակերպում:

Երկու աշխատակիցներ էլ մաքրությամբ են զբաղվում, բայց կարևոր է նաև մարքետինգը՝ ասում է սեփականատերը ու պատմում, որ այդ հարցով էլ զբաղվում է ամուսինը:

«Մենք երջանիկ ենք այստեղ: Իմ ամուսինը Դուբայում մարքետինգով է զբաղվում, մարդկանց տեղեկացնում է, որ  Օման գնալու փոխարեն կարող են գալ, օրինակ, Հայաստան: Հայաստանը սիրում ենք,  քանի որ մարդիկ բարեհամբույր են, բացի դրանից՝ եղանակը ցուրտ է, ուտելիքն էլ՝ համեղ:  Հիանալի են հին եկեղեցիները, այո,  ես քրիստոնյա եմ»:

Նրանց զարմացնում են հայկական հին եկեղեցիները. հոգևոր ներուժ են ապահովում՝ ասում են,  հիանում են հայկական հարսանիքներով ու կնունքներով:

Littke Manila ն գործում է  2016 թվականի դեկտեմբերի 20-ից:

Զբոսաշրջության պետական կոմիտերի՝  մեզ փոխանցած  տվյալներով՝ ֆիլիպինցիների հոսքը Հայաստան 2014-ից մինչեւ 2017 թվականն զգալիորեն ավելացել է՝  674-ից հասնելով մոտավորապես 22 000-ի:

Back to top button