Սպորտ

ԱԱ 2018․ Բելգիան՝ 1/4 եզրափակչում

Ավարտվեց ԱԱ-2018-ի 1/8 եզրափակչի Բելգիա-Ճապոնիա հանդիպումը: Թիմերը առաջին խաղակեսում գոլեր չկարողացան խփել, իսկ ահա երկրորդ խաղակեսում տեղի ունեցավ ֆուտբոլային հրաշք կոչվածը:

Նախ հանդիպման 48-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Հարագուչին: Իսկ դրանից 4 րոպե անց հաշիվը հիասքանչ հարվածով կրկնապատկեց Ինուին:

Մինչև 69-րդ րոպեն ճապոնացիները հաշվի մեջ առջևում էին 2:1 հաշվով: Սակայն 69-րդ րոպեին Բելգիայի հավաքականի պաշտպան Յան Վերտոնգենը հրաշալի գոլով կրճատեց հաշվի տարբերությունը: Իսկ ահա 74-րդ րոպեին փոխարինման մտած Մարուան Ֆելաինին հավասարեցրեց հաշիվը` 2:2:

Հանդիպման վերջին գոլը գրանցվեց 94-րդ րոպեին: Հրաշալի հակագրոհից հետո գոլի հեղինակ դարձավ Նասեր Շադլին, ով իր գոլով 1/4 եզրափակչի ուղեգիր վաստակեց Բելգիայի ընտրանու համար:

Աղբյուր՝ armsport.am

Back to top button