Հասարակություն

Ճանաչված գիտնականները Արցախից հեռանում են նոր գաղափարներով

Լուսինե Ավանեսյան
Ռադիոլուր-Ստեփանակերտ

Արցախը, շնորհիվ իր բարեկամների, շարունակում է աշխարհին ներկայանալ ոչ թե որպես ռազմական գոտի, այլ գիտական քննարկումների հարթակ. մինչ Ադրբեջանում հակահայկական հերթական քննարկումներն էին կազմակերպել եւ դրա ընթացքում ռուս քաղաքական գործիչներին ու վերլուծաբաններին ուղեկցել սահման իրենց հզորությւոնը ցուցադրելու՝ Արցախը հյւորընկալել էր աշխարհռչակ ֆիզիկոսների, ովքեր արհամարհելով Ադրբեջանի սեւ ցուցակում հայտնվելու սպառնալիքը եկել էին խոսելու զուտ  գիտական հարցերի մասին:

Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի նոր տենդենցները”․  երեք օր շարունակ ավելի քան մեկ տասնյակ երկրներից  50 ճանաչված գիտնականներ քննարկել են Ստեփանակերտում:   Գիտաժողովը իրականություն է դաձել Ռուսաստանի քվանտային կենտրոնի և Հայռուսական /Սլավոնական/ համալսարանի համատեղ ջանքերով ու Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարության աջակցությամբ:  

Գիտաժողովի նախաձեռնող Ռուսաստանի Քվանտային կենտրոնը ներկայացնող պրոֆեսոր Ալեքսեյ Կավոկինը պատմում է, որ Արցախում գիտաժողով կազմակերպելու գաղափարը ծագել է Ծաղկաձորում անցկացող գիտական հավաքներից մեկի ժամանակ: Ծագումով արցախցի գործընկերներից Կամո Աթայանը առաջարկել է  նմանատիմ միջոցառում կազմակերել Ստեփանակերտում, ինչը գայթակղել է  մայրական կողմից մեկ այլ հայտնի արցախցու՝ գեներալ Մադաթովի զարմը հանդիսացող Ալեքսեյ Կավոկինին:

Երեք օր շարունակ  աշխարհռչակ գիտնականները քննարկել են ֆիզիկայի  ամենաարագը զարգացող ճյուղի արդի վիճակը, ինչը ուղղորդիչ է լինելու առաջիկա  20-30 տարիների համար: Զուգահեռ Ստեփանակերտի միզմաթ դպրոցում արցախցի մանկավարժների համար գործնական դասընթացներ են անցկացրել ֆիզիկայի  հռչակավոր մասնագետներ՝ ներկայացնելով իրենց տեսակետն այն մասին, թե ինչպիսին պիտի լինի ժամանակակից դպրոցական ֆիզիկան:

Գիտաժողովը մեր հարեւանների համար հերթական հակահայկական հիստերիայի առիթը դարձավ: Փակաման արարողությանը Ալեքսեյ Կավոկինը  մեջբերեց  ադրբեջանցի   լրագրող Զուլֆուգար Իբրագիմովի ՝իրենց վեևաբերող հոդվածը,որով կարծիք է հայտնվում, թե  գիտնականները  այդ միջոցառումը կազմակերպել են խախտելով միջազգային նորմերըԱլեքսեյ Կավոկինի  բնորոշմամբ սա դասական քարոզչական սուտ է եւ ինքը եւ իր գործընկերները ցանկացել են աջակցել Արցախին, իրենց քայլը գիտականից բացի նաեւ մարդասիրական հարթակում է դիտարկում:

Արցախը վայր է որտեղ ցանկանում էին լինել գիտնականները, նրանցից շատերը գիտաժղվին  մասնակցելու համար հետաձգեցին  իրենց մյուս ծրագրերը, ասում է Կավոկինը: Մասնակիցներից մեկի հիմնավորումը ներկայացնում է  Գիտաժողովի կազմկոմիտեի համանախագահ Հայկ Սարգսյանը:

Նա ասաց, որ բլոկադայի երեխա եմ և թերևս հենց այդ պատճառով էլ եկել եմ այստեղ: Թող նման հասկացողությամբ մարդիկ ավելի հաճախակի գան Արցախ և հասկանան, որ այստեղ ամեն ինչ կառուցվում է բոլորովին այլ սկզբունքների վրա, ոչ թե քաղաքական կարգախոսների, այլ սովորական ցանկության վրա՝ ապրել ազատ, լավ և արժանապատիվ ապագա կերտել հետագա սերունդների համար:

Գիտաժողովը առաջին գործնական արդյունքներն էլ արձանագրեց. Համագործակցության հուշագիր ստորագրվեց Երեւանի Քվանտ դպրոցի եւ ֆունդամենտալ ֆիզիկայի միջերկրածովյան ինստիտուտի միջեւ:լ

Արցախից եւ ընդհանրապես հայ ուսանողներ ունենալու ցանկության մասին իրենց խոսքում նշեցին շատերը. բնագիտության հանդեպ հայերի գենետիկ հակվածությունը  վաղուց են նկատել օտար համալսարններում. արդեն հռչակ ունեցող գիտնականների խոսքով նման միջոցառումները  օգնում են նորանոր անուներ բացահայտել, որենք ապագայում իրենց խոսքն են ասում գիտական ասպարեզում: Կազմակերպիչներն ասում են, որ Արցախից հեռանում են նոր գաղափարներով: 

Back to top button