Սպորտ

ԱԱ 2018․ ավարտվեց խմբային փուլը

Աշխարհի 2018 թվականի առաջնությունում ավարտվեց խմբային փուլը:

3-րդ տուրի խաղային վերջին օրը կայացան G խմբի հանդիպումները: Փլեյ-օֆում իրենց տեղն ապահոված Բելգիայի ու Անգլիայի հավաքականները մրցեցին «Կալինինգրադ» ստադիոնում:

Հավաքականները խաղադաշտում էին ոչ հիմնական կազմերով:

Հիմնականում հավասար պայքարում անցած խաղում հաղթանակ տարավ Բելգիայի հավաքականը 1:

0 հաշվով: Խաղի միակ գոլը 51-րդ րոպեին խփեց Ադնան Յանուզայը:

Խմբի մյուս խաղում Թունիսը 2:1 հաշվով առավելության հասավ Պանամայի նկատմամբ:

G խմբում Բելգիայի հավաքականը վաստակում է 9 միավոր ու խմբից դուրս է գալիս առաջին տեղով և 1/8 եզրափակչում կմրցի Ճապոնիայի հետ: Անգլիան 6 միավորով երկրորդն է ու 1/8 եզրափակչում ուժերը կչափի Կոլումբիայի հետ:

աղբյուր՝ armsport.am

Back to top button