Սպորտ

Ռոնալդուն հինգերորդ անգամ Ոսկե գնդակ ստացավ՝ կրկնելով Մեսսիի ռեկորդը

«France Football»-ը հայտնել է «Ոսկե գնդակ-2017»-ի հաղթողի անունը: Հեղինակավոր մրցանակին այս տարի ևս արժանացել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Մրցանակը պորտուգալացի ֆուտբոլիստը ստացել է Փարիզում՝ Էֆելյան աշտարակի վրա: Պորտուգալացի խաղացողի համար սա 5-րդ «Ոսկե գնդակն» էր: Այս մրցանակին նա արժանացել էր նաև 2008, 2013, 2014 և 2016 թվականներին:

Հիշեցնենք, որ նույքան անգամ «Ոսկե գնդակ» է ստացել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին:

Back to top button