Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը եւ Մանուէլ Պետրոսյանը՝ աշխարհի չեմպիոններ

chessԱվարտվեց շախմատի աշխարհի մինչև 14, 16 և 18 տարեկանների առաջնությունը:  Մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից հիանալի ելույթ ունեցան մինչև 16 տարեկանների մրցաշարում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը և մինչև 18 տարեկանների մրցաշարում հանդես եկող Մանուէլ Պետրոսյանը:

Հայկ Մարտիրոսյանը  1-ին 7 տուրում միայն հաղթանակներ տարավ, վերջին 4 տուրերում  ոչ-ոքի արդյունքներ ցույց տվեց, և արդյունքում 9 միավորով  հռչակվեց աշխարհի չեմպիոն։  Նույնքան վաստակեց նաև   Մանուէլ Պետրոսյանը, ով ևս դարձավ աշխարհի չեմպիոն իր տարիքային խմբում։

Back to top button