Սպորտ

Հաղթանակս նվիրում եմ զոհված հայրիկիս պայծառ հիշատակին. Գրիգոր Հաջիյան

Ապրիլի 22-24-ը Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության ուշուի միջազգային մրցաշար, որին մասնակցում էին 4 երկրների հավաքական թիմեր Արցախից, Հայաստանից, Վրաստանից և Իրանից:

«Արցախի հավաքական թիմում ընգրկված էր 8-12 և 12 -ից բարձր տարիքային խմբի 35 մարզիկ: Մարզիկների ընդհանուր թիվը կազմում էր շուրջ 250 հոգի: Արցախից մասնակցել են բոլոր մարզադպրոցների սաները: Ընդհանուր առմամբ՝ Արցախի թիմը նվաճել է 8 ոսկե, 12 արծաթե և 9 բրոնզե մեդալներ: Մեդալների քանակով Արցախը առաջին հորիզոնականում է»,-ասել է կամավոր ֆիզկուլտուրայի մարզական ընկերության մանկապատանեկան մարզադպրոցի սանտաուշուի մարզիչ և ԼՂՀ ուշուի քունկ ֆուի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Դավիթ Գրիգորյանը։

Հայաստանի Հանրապետության ուշուի միջազգային մրցաշարին մասնակցած ու առաջին տեղ գրաված Գրիգորի Հաջյանը նշել է, որ 4 տարի է՝ ինչ զբաղվում է ուշու մարզաձևով:

«Մասնակցել եմ շատ մրցույթների: Ստացել եմ 11 պատվոգիր, 7 մեդալ, որից 5-ը՝ առաջին տեղ գրավելու համար: Իմ այս հաղթանակը նվիրում եմ Արցախի պաշտպանության ժամանակ զոհված հայրիկիս պայծառ հիշատակին: Ես ուզում եմ դառնալ աշխարհի չեմպիոն (և կդառնամ), որպեսզի Արցախի հաղթական դրոշը ծածանեմ ամենուր»,-հպարտությամբ ասել է Գրիգորի Հաջիյանը:

Նշենք, որ Գրիգորի Հաջյանի հայրը՝ Նորայր Հաջյանը զոհվել է ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը՝ Թալիշի ինքնապաշտպանական մարտերում:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դավիթ Գրիգորյանը նշել է, որ Ղազախստանն ու Թուրքմենստանը հրաժարվել են մրցաշարին մասնակցելուց:

Back to top button