Միջազգային

Հիլարի Քլինթոնը լքեց պետքարտուղարի պաշտոնը

ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Ջոն Քերին ստանձնել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության ղեկավարի պաշտոնը` փոխարինելով Հիլարի Քլինթոնին: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային հղած իր նամակում Հիլարի Քլինթոնը շնորհակալություն է հայտնել պետության ղեկավարին նրա աշխատակազմում աշխատելու հնարավորության համար` հայտարարելով, որ իր համար դա մեծ պատիվ է եղել, հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին: Մենաբանելով նախօրեին Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան վրա կատարաված հարձակումը, որն ի դեպ, տեղի էր ունեցել նրա պաշտոնավարման վերջին օրը, Քլինթոնը նշել է. «դա ևս մեկ անգամ հաստատում է, որ մենք դժվարին ժամանակներում ենք ապրում»:

65-ամյա Հիլարի Քլինթոնը պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2009-ից և իր հեռանալու մասին հայտարարել էր դեռևս 2012թ. նոյեմբերին՝ անմիջապես  Օբամայի վերընտրվելուց հետո: Իսկ դեկտեմբերի կեսին Օբաման առաջադրել էր Մասաչուսեթս նահանգի սենատոր Ջոն Քերիի թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնում: Հունվարի 29-ին այդ նշանակումը հաստատվել էր Սենատի կողմից:

Թողնել պատասխան

Back to top button