Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 24-ին կայանալիք «Ազատություն» կուսակցության համագումարում կառաջադրվի 2013-ին կայանալիք նախագահական ընտրություններում: Իր ֆեյսբուքյան էջում նա գրում է.««Ազատություն» կուսակցության գալիք համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին ժամը 12։00 Եզնիկ Կողբացի 69 հասցեում գտնվող խուլ և համրերի պալատում։ Մեր դելեգատները հարցնում են օրակարգի մասով (ոմանք գալու են հեռավոր շրջանններից)։ Օրակարգում, այո, կա ինձ որպես ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրվելու հարց։ Ուստի բոլոր դելեգատներին խնդրում եմ պարտաճանաչ մասնակցել։ Գտնում եմ, որ առաջիկա ընտրություններում ազատական գաղափարախոսությամբ թեկնածուի ներկայությունը պարտադիր է։ Միաժամանակ տեղյակ եմ պահում, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի, ապա ես ի վերջո կհանեմ թեկնածությունս (եթե առաջադրված լինեմ)։ Խնդրում եմ նկատի ունենալ, որ ես ՀԱԿ կողմից չեմ առաջադրվում։ Ավելին, այս ընթացքում ես միառժամանակ դադարեցնում եմ ակտիվ համագործակցությունս ՀԱԿ քաղաքական խորհրդի հետ՝ նրանցից որևիցե մեկին կաշկանդած չլինելու համար»։
Նմանատիպ հոդված
Հաստատվել են բուհերի 2024-2025 ուստարվա մագիստրատուրայի ընդունելության անվճար տեղերը
26 Ապրիլի, 2024, 17:37
Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցեր. ձեռք են բերվել պայմանավորվածություններ
26 Ապրիլի, 2024, 16:34
Փոփոխություններ տեխզննության ու գույքահարկի վճարման կարգում. առաջարկը դրական եզրակացություն ստացավ խորհրդարանում
26 Ապրիլի, 2024, 16:32
ՄԻ պաշտպանի ներկայացուցիչները այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն
26 Ապրիլի, 2024, 15:38
Կարդացեք նաև
Close
-
Հենրիկ Մալյանի «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի ցուցադրություն՝ ֆրանսերեն ենթագրերով26 Ապրիլի, 2024, 15:35