Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Ոտքս փազլի նման հավաքել են․ Արտուշ Տիգրանյան․ «Կյանքին ասել այո՛»

Արտուշ Տիգրանյանը ծնվել է 2000 թվականին Շիրակի մարզի Բայանդուր գյուղում։ Զբաղվել է ըմբշամարտով, ունեցել բազմաթիվ հաջողություններ։ 2019-ի հուլիսի 8-ին զորակոչվել է բանակ, ծառայել է Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի տարածքում տեղակայված զորամասում։ Մասնագիտացել է որպես հետախույզ։

44-օրյա պատերազմի ընթացքում հետախուզական աշխատանքներ է իրականացրել առաջնագծի տարբեր հատվածներում։ Հոկտեմբերի 24-ին Մարտունու շրջանի Շեխեր գյուղի մոտակայքում բեկորային վիրավորում է ստացել մարմնի ձախ հատվածում։ Ոտքը ծնկից ներքև ամբողջությամբ փշրված էր։ Ինչպես ինքն է ասում՝ ոտքը փազլի նման հավաքել են։ Տասից ավելի վիրահատություն է տարել։ Վերականգողական բուժում է ստանում Զինվորի տանը։

Back to top button