Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 24-ին կայանալիք «Ազատություն» կուսակցության համագումարում կառաջադրվի 2013-ին կայանալիք նախագահական ընտրություններում: Իր ֆեյսբուքյան էջում նա գրում է.««Ազատություն» կուսակցության գալիք համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին ժամը 12։00 Եզնիկ Կողբացի 69 հասցեում գտնվող խուլ և համրերի պալատում։ Մեր դելեգատները հարցնում են օրակարգի մասով (ոմանք գալու են հեռավոր շրջանններից)։ Օրակարգում, այո, կա ինձ որպես ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրվելու հարց։ Ուստի բոլոր դելեգատներին խնդրում եմ պարտաճանաչ մասնակցել։ Գտնում եմ, որ առաջիկա ընտրություններում ազատական գաղափարախոսությամբ թեկնածուի ներկայությունը պարտադիր է։ Միաժամանակ տեղյակ եմ պահում, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի, ապա ես ի վերջո կհանեմ թեկնածությունս (եթե առաջադրված լինեմ)։ Խնդրում եմ նկատի ունենալ, որ ես ՀԱԿ կողմից չեմ առաջադրվում։ Ավելին, այս ընթացքում ես միառժամանակ դադարեցնում եմ ակտիվ համագործակցությունս ՀԱԿ քաղաքական խորհրդի հետ՝ նրանցից որևիցե մեկին կաշկանդած չլինելու համար»։
Նմանատիպ հոդված
Սեպտեմբերի 9-ից դեկտեմբերի 31-ը 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ կարող է ձևակերպվել դեռևս 1115 էլեկտրոմոբիլ. ՊԵԿ
9 Սեպտեմբերի, 2024, 12:08
Apple It’s Glowtime միջոցառմանը Apple-ն այսօր պաշտոնապես կներկայացնի iPhone 16-ը
9 Սեպտեմբերի, 2024, 11:27
ՀՀ ԱԺ 8-րդ գումարման 8-րդ նստաշրջանի հերթական նիստի մեկնարկին պետական օրհներգը կատարվել է կենդանի հնչողությամբ
9 Սեպտեմբերի, 2024, 10:45
Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» գագաթնաժողովի բացման արարողությանը
9 Սեպտեմբերի, 2024, 10:20
«Սրճարաններում» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Շառլ Ազնավուրի և Երվանդ Քոչարի հոբելյաններին
9 Սեպտեմբերի, 2024, 09:54
Կարդացեք նաև
Close
-
Սպասվում է առանց տեղումների եղանակ9 Սեպտեմբերի, 2024, 08:52