Տնտեսական

Տաջիկստանն ուսումնասիրում է Հայաստանի փորձը

Տաջիկստանի պատվիրակությունը Հայաստան է ժամանել փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման հայկական փորձն ուսումնասիրելու նպատակով։

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կազմակերպած այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՓՄՁ ԶԱԿ կենտրոնական գրասենյակում, եղել է Իջեւանում։

«Տաջիկստանը մշակել է «Ձեռնարկատիրության պետական աջակցության և պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Այդ գործընթացի ընթացքում Տաջիկստանում ընդգրկուն քննարկում է ծավալվել, թե ինչպես պետք է պետությունը պատշաճ կերպով սատարի ՓՄՁ ոլորտին և թե ինչ ուղիներով պետք է իրականացնի ՓՄՁ աջակցությունը: Որպեսզի առավել վառ օրինակով պարզ դառնա, թե ինչպես է պետությունը խթանում ՓՄՁ ոլորտի զարգացմանը, որոշվել է ուսումնական այց կազմակերպել դեպի Հայաստան: Հետաքրքրության շրջանակը բավական լայն է. ՓՄՁ զարգացման խոչընդոտները, պետական քաղաքականությունը, պետական աջակցության ինստիտուցիոնալ կառուցվածքը, պետական աջակցության իրականացումը տեղական մակադրակով, ծրագրերի իրականացման և դրանց արդյունքների պետական վերահսկողությունը և մշտադիտարկումը»,- ասված է ՓՄՁ ԶԱԿ- ից:

Թողնել պատասխան

Back to top button