Տնտեսական

Հայկական գինու ապագան (ֆոտոշարք)

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Այսօր առավոտյան Երեւանում մեկնարկել է Ֆրութֆուլ Արմենիա 8-րդ միջազգային համաժողովը: Ակս տարի այն նվիրված է Հայաստանում խաղողագործության և գինեգործության զարգացման հեռանկարներին:
Հայաստանում 3 անգամ ավելի շատ օղի է խմվում, քան՝ գինի: Այնին՝չ աշխարհում այդ հարաբերակցությունը 100 անգամով տարբեր է` հօգուտ գինու:

Հակառակ սրան՝ գինեգործության հայկական ավանդույթները թույլ են տալիս առաջիկա 8 տարվա համար բավականին լուրջ զարգացումներ կանխատեսել: «Ֆրութֆուլ Արմենիա»- ն այն հարթակն է, որտեղ եւ քննարկվում, եւ առավել իրատեսական լուծումներ են մատնանշվում այդ նպատակադրումների հասնելու համար:

«Ֆրութֆուլ Արմենիայի» այս տարվա քննարկումների առանցքում գինեգործության ոլորտն է: Հայաստանյան գինեգործության լավագույն ցուցանիշերը վերագրվում են 1976-80-ականներին: Սակայն խորհրդային հակաալկոհոլային ծրագրերը, այնուհետ նաեւ երկրիփլուզումը կտրուկ կրճատումների պատճառ դարձան:

Արդեն անկախության տարիներին անկման միտումները շարունակվեցին խաղողի այգիների կրճատմամբ. 65 տոկոսով կրճատվեցին խաղողագործության արտադրանքի ծավալները՝ մթերող կազմակերպությունների և գործարանների չգործելու պատճառով:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն, տխուր վիճակագրության տարիներն արդեն համարում է ետեւում մնացած:
«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խաղողագործության զարգացման համար մենք ունենք մեծ ներուժ: Ուրախալի է, որ այս ոլորտում կան նոր և լուրջ ներդրումներ: Այսօրվա վիճակագրական տվայալները վկայում են, որ խաղողի նկատմամբ պահանջարկը մոտակա տարիների ընթացքում գերազանցելու է առաջարկը: Միևնույն ժամանակ՝ ավելի է խստացվելու խաղողի որակի հարցը, ինչն ստիպելու է ավելի մեծ ուշադրություն դարձնել այդ հանգամանքին»,- համաժողովի բացման ժամանակ հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հայկական գինու արտահանման եւ միջազգային շուկաներում ներկայացվածության հարցը շարունակում է խնդրահարույց մնալ: Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Հայկ Միրզոյանը նկատում է, որ այսօր արտադրության եւ արտահանման ավելի մեծ աճ են արձանագրում մրգային գինիները, քան՝ խաղողի: Վերջին տարիներին Հայաստանն արտադրում է ամենաարտառոց գինիներ` սերկեւիլից սկսած վերջացրած կեռասով:
Հայաստանում միայն այս ամսվա ընթացքում նախատեսվում է գինու 2 գործարանի բացել. «Տիեռաս դե Արմենիա»-ն Արմավիրում եւ «Գոլդեն Քրեփս Արմաս»-ն Արագածոտնում:  Դրանք գալու են ավելանալու այսօր Հայաստանում գործող 20 ընկերություններին, որոնք ներկայում Հայաստանում ապահովում են 520 աշխատատեղ:

 

 

 

 

 

 

Թողնել պատասխան

Back to top button