ԿարևորՀասարակություն

Քրեական գործ է հարուցվել Արցախի տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունների առնչությամբ

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ Արցախի քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածով (Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները) նախատեսված հանցանքի հատկանիշներով և նախաքննության կատարման համար ուղարկվել Արցախի քննչական կոմիտե:

Այս մասին հայտնել է Արցախի գլխավոր դատախազությունը՝ նշելով, որ 2022 թվականի մարտի 24-ին ժամը ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ ծառայողներ ապօրինի մուտք են գործել ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության մաս կազմող Ասկերանի շրջանի՝ ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում տեղակայված Փառուխ համայնք, զենքի կիրառմամբ ու կիրառման սպառնալիքի գործադրմամբ զավթել այն և տիրացել դրա մոտակայքում գտնվող բարձունքին, այդպիսով խախտելով Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: 

Back to top button