ԿարևորՀասարակություն

«Կովկաս դոկումենտալ» ծրագրի շրջանակներում Երևանում կազմակերպվել է կլոր սեղան

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Կովկաս դոկումենտալ» ծրագրի շրջանակներում Երևանում այսօր կազմակերպվել է կլոր սեղան։ Կազմակերպիչներն են չեխական «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն, Հարավային Կովկասի «Սակդոկ ֆիլմ» ու Մամուլի աջակցության ՝ «Ինտերիյուս» գործընկեր կազմակերպություններըը։ «Կովկաս դոկումենտալ» ծրագրի նպատակն է աջակցել վավերագրական ֆիլմարտադրությանը և վավերագրական ֆիլմերի օգտագործմանը որպես կրթական գործիք, հանրային տեղեկացվածության բարձրացման միջոց։ «Կովկաս դոկումենտալ» ծրագիրն իրականցվում է Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում՝ 2012-ի մարտից 2014 թվականի փետրվարն ընկած ժամանաակհատվածում։ «Ինտերնյուս» ՀԿ տնօրեն Նունե Սարգսյանի փոխանցմամբ՝ ծրագիրը կազմված է մի քանի բաղադրիչներից. նախ՝ աջակցել վավերագարական ֆիլմարտադրությանը, վավերագրական ֆիլմերի միջոցով բարձրացնել հանրային տեղեկացվածության մակարդակն ու աջակցել կրթությանը հիմանական դպրոցներում:

Մասնագետներն ասում են, որ օրենքի բացակայությունն իսկապես լուրջ խնդիր է ոչ միայն վավերագրական, այլ ընդհարնրպես հայ կինոյի զարգացման ճանապարհին։ Ըստ Ինտերնյուսի տնօրենի դա խոչընդոտում է նաև տարբեր երկրների հետ համատեղ ֆիլմարտադրությանը, խնդիրներին գումարվում է նաև ֆինանսների բացակայությունն ու անորոշությունը՝ վերջապես ինչպիսի կինո ենք ուզում ունենալ մենք ընդհանրապես։ Կինոյի մասին օրենքի շուրջ խոսակացությունները տարիներ շարունակ ձգձգվում են , բայց այդպես էլ փաստաթուղթ չեն դառնում։ Այսօրվա կլոր սեղանի նպատակն էր նաև մեկ անգամ ևս ուշադրությունը բևեռել կարևորագույն և դեռևս անլուծելի թվացող այդ խնդրի վրա։ Ինչպես արդեն նշվեց «Կովկաս դոկումենտալ» ծրագիրն իրականացվում է Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում։

Համագործակցությունն այս ոլորտում Նունե Սարգսյանը դրական է գնահատում։ «Միմյանցից սովորելու շատ բան ունենք, միմյանց սխալները տեսնելով սեփական սխալները վերլուծելու լավ հնարավորություն է»,-ասում է զրուցակիցս։ Նրա խոսքով՝ վավերագրական ֆիլմերը զգայուն գործիք են տեղեկացվածությունը բարձրացնելու, հարցեր հնչեցնելու և զուգահեռներ անցկացնելու համար։ Հետխորհրդային շրջանում կինոարտադրությունը դադարեց լինել պետության մենաշնորհը։

Թողնել պատասխան

Back to top button