Տուժածների մասին տվյալներ ստանալու համար կարելի է զանգահարել 010-36-02-97, 060 44 03 41 հեռախոսահամարներով:
Նոյեմբերի 10-ին, ժամը 14.16-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ղազանչի գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթեվեկելի մասից ու շրջվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Երևանից Ստամբուլ մեկնող ավտոբուսը Երևան-Բավրա ավտոճանապարհի 166-րդ կմ-ի մոտ (Ղազանչի գյուղ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:
Ըստ նախնական տվյալների` կա մեկ զոհ և 23 տուժած: Մանրամասները ճշտվում են։
Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ստեղծվել է շտաբ և թեժ գիծ:
Տուժածների մասին տվյալներ ստանալու համար կարելի է զանգահարել 010-36-02-97, 060 44 03 41 հեռախոսահամարներով:
ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 1967 թ. ծնված Արաքսի Վրեժի Ղազարյանը:
Տուժածներ`
- Բրուտյան Սուսաննա
- Կզլգյոզյան Օվսաննա
- Մխիթարյան Թամարա
- Իսրայելյան Աննա
- Գևորգյան Արմինե
- Մանուկյան Կարեն
- Մանուկյան Ալլա
- Սարգսյան Աիդա
- Մուրադյան Երազիկ
- Սարգսյան Մարիետա
- Սիրանյան Անահիտ
- Ստեփանյան Բենիամին
- Մկրտչյան Ռուբեն
Աշոցք գյուղի «Տիրամայր Նարեկ» բժշկական կենտրոնում ստացել են առաջին բուժօգնություն և դուրս գրվել:
- Աբովյան Թամարա
- Այվազյան Վարուժան
- Առաքելյան Վարդուհի
- Բաղդասարով Ռուբեն
- Բարսեղյան Վարդան
- Իսկանդարյան Մարինե
- Իսրայելյան Լուսինե
- Խաչատրյան Թեհմինե
- Խաչատրյան Քրիստինե
- Մալխասյան Հրաչ
- Մալխասյան Ստելլա
- Մարտիկյան Մարգարիտ
- Մելքոնյան Ելիզավետա
- Մկրտչյան Խաչատուր
- Պետրոսյան Նազելի
- Նինջարաձե Լեռի
- Նիզարաձե Իրակլի
տեղափոխվել են Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն:
- Եպիսկոպոսյան Էդիկ
- Եպիսկոպոսյան Սեդա
տեղափոխվել են Աշոցք գյուղի «Տիրամայր Նարեկ» բժշկական կենտրոն: