Մասնագիտություն

Շախմատը՝ գիտության, արվեստի և սպորտի միաձուլում․ «Մասնագիտություն»

Ինչպես կյանքում, այս խաղում նույնպես ընդամենը մեկ քայլը կարող է որոշիչ լինել։ Շախմատ. մեծ ճանաչում վայելող արքայական խաղ, որի հայրենիքը համարվում է Հնդկաստանը, իսկ խաղի նախատիպը կոչվել է չատուրանգա:

Մտածված գործողություններ, հստակ կանոններ, բանականություն, ժամանակի կառավարում, վառ երևակայություն, ստեղծագործ միտք, ճիշտ լուծումներ գտնելու, վերլուծելու, հաշվարկներ կատարելու և մրցակցի քայլերը կանխատեսելու ունակություն. խորաթափանց խաղ, որտեղ մեկտեղված է երեք ոլորտ՝ գիտություն, արվեստ և սպորտ, սիրված և տարածված խաղ, որը կարելի է սովորել ցանկացած տարիքում, այն սովորեցնում է խնդիրներ լուծել, մարզել ուղեղը, պահպանել հանգստություն, ճիշտ մարտավարություն մշակելու կարողություն, արագ կողմնորոշվելու հմտություն, գնահատել և ճիշտ կառավարել ժամանակը:

Մարդկությունը դարեր շարունակ սիրում և խաղում է այս գաղտնիքներով և նոր բացահայտումներով լեցուն իմաստուն խաղը: Շախմատ խաղում են ամենուր. տանը, հասարակական վայրերում, շախմատային ակումբներում, համակարգիչներով, մրցաշարերում: Եվ մինչ շատերի համար շախմատը պարզապես նախընտրելի ժամանց է, ոմանց համար այն նաև մասնագիտություն է:

Զրույց Խաչատուր Աբովյանի անվան hայկական պետական մանկավարժական համալսարանի շախմատի և սպորտի ամբիոնի դոցենտ Սամվել Միսակյանի հետ։

Back to top button