Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Իմ ֆիլմերը երկար կապրեն, որովհետև դրանք լի են սխալներով
Արտավազդ Փելեշյան
Հանճարեղ վավերգրողն այս օրերեին վեց տարվա ընդմիջումից հետո կրկին Երևանում է։ Հայասատան էր ժամանել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և «Հայ արտ սինեմա» -ի կողմից իրականացվող «Կինոռեժիսուրայի բարաձրագույն կուրսերի» շրջանակներում վարպետության դաս անցկացնելու նպատակով:
Նրան վաղուց համարում են համաշխարահային կինոյի դասականներից, տարածական մոնտաժի նրա տեսությունն ուսումնասիրվում և ուսուցանվում է աշխարհի բոլոր կինոինստիտուտներում, իսկ մենք հաճախ սահմանփակվում ենք Ռևազի դերակատարմամբ, որը , իհարկե, Արտավազդ Փելեշյանի նշանավոր դերակատարումն է հայ կինոյում։
Երևանի կիոնոի և թատրոնի ինստիտուտում կազմակերպված յուրօրինակ բաց դասին դահլիճում բառացիորեն ասեղ գցելու տեղ չկար։ Հարցերը շատ էին, իսկ Փելեշյանը ՝ քչախոս։
«Վարպետս միշտ ասում էր ՝ դու միայն նկարիր, բայց մի խոսիր»,- ասում է նա՝ երիտասարդ ռեժիսորներին խորհուրդ տալով չվախենալ ու առաջին ֆիլմի մեջ ներդնել ամեն ինչ։
Նրա աառջին ֆիլմը «Սկիզբ»-ն էր, հետո հաջորդեցին «Մարդկանց երկիրը», «Մենք», «Մեր դարը», «Կյանք», «Տարվա եղանակները». Փելեշյանի բոլոր ֆիլմերը հավերժականի մասին են , ամեն ինչ մարդու միջոցով, մարդու մասին։
Ռեժիսորը չի ընդունում այն կարծրատիպը, թե կինոն սինթետիկ արվեստ է, նրա համար կինոն միանգամայն ինքնուրույն աշխարհ է։
Փելեշյանի վերջին ֆիլմը կոչվում է «Վերջ»։ Այն ստեղծվեց 1993 թվակաին։ Դրանից հետո լռություն է։ Լռության պատճառը գուցե հնարավոր է գտնել ռուս հայտնի կինոքննադատներից մեկի խոսքերում. «Սոցիալական ապստամբությունները Փելեշյանի ժամանակները չեն։ Նա հավերժության պատանդ է»։
Բայց իր լռության պատճառը Փելեշյանն այլ կերպ է մեկնաբանում. «Սցենարներ միշտ ունեմ, բայց դրանց էկրանվորման համար ֆինանսները միշտ բացակայում են։ «Հոմո սափիենս» ֆիլմի սցենարն արդեն քանի տասնամյակ պատրաստ է, բայց այդպես էլ ֆիլմ չի դառնում ֆինանսների բացակայության պատճառով»։