Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծը պետք է քննարկման դրվի մինչեւ մինչեւ 2013 թ-ի ապրիլի 24-ը, ֆրանսիացի սենատորն է ասել
Ֆրանսիայում Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) պատվիրակությանն` ի դեմս երկու համանախագահների` Մուրադ Փափազյանի եւ Արա Թորանյանի, հոկտեմբերի 25-ին ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան խմբի պատվիրակությունը եւ սենատորներ Լյուկ Կարվունասը, Էրվե Մարսելը եւ Բեռնար Պիրասը: Ինչպես գրում է «Nouvelles d’Arménie»-ին, քննարկան հիմնական թեման եղել է Հայոց Ցեղասպանության ժխտման դեմ պայքարի օրինագիծը, Հայաստանի նախագահի Ֆրանսիա կատարվելիք պաշտոնական այցը եւ Հայաստանի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան պատվիրակության Փարիզ կատարվելի այցը: Հիշեցնելով Ֆրանսիայի նախագահի պարտավորությունների թվում բազմիցս հաստատված, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու խոստումը` Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի պատվիրակությունը հայտնել է, որ անհրաժեշտ է շուտափույթ անցնել տվյալ նպատակի իրագործմանը:
Ֆիլիպ Կալտենբախը հաստատել է խմբի ցանկությունը, ըստ որի նոր օրինագիծը պետք է շուտափույթ քննարկման դրվի մինչեւ 2013 թ-ի ապրիլի 24-ը: Նա նաեւ ընդգծել է այս անգամ տվյալ նախաձեռնության հաջողության համար իրավական եւ քաղաքական պայմանների ապահովման պարտավորությունը: