«Օգնի՛ր եղբորդ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանից Հալեպ ուղարկված օգնությունն արդեն բաժանվում է կարիքավոր ընտանիքներին։ Ինչպես տեղեկացնում է Սիրիայի պետական հեռուստաընկերությունը, երեկ Հալեպ հասած օգնությունը դիմավորել են Հալեպի քաղաքապետ Ուալիդ Աքքադը, Հալեպում Հայաստանի հյուպատոս Կարեն Գրիգորյանը, Բերիո Հայոց թեմի առաջնորդ Շահան Եպիսկոպոս Սարգիսյանը: Հալեպի նահանգապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ օգնության համար, նշելով, որ այն վկայում է երկու ժողովուրդների բարեկամության մասին։ Օգնությունը բաժանվելու է կարիքավոր ինչպես հայ, այնպես էլ սիրիացի ընտանիքներին։ Օգնության բաժանումը համակարգելու է սիրիահայերի շրջանում ստեղծված «Սուրիահայ շտապ օգնության մարմինը»։ Հայաստանից Հալեպ է ուղարկվել շուրջ 14 տոննա օգնություն, հիմնականում՝ սննդի տեսքով։ Օգնությունը, սակայն, շարունակական է լինելու և առաջիկայում նախատեսվում է ևս մեկ ինքնաթիռ ուղարկել։
Նմանատիպ հոդված
Թոռս ասում է՝ ես մարդ եմ առանց հայրենիքի․ Հայկ Հարությունյան․ «Կյանքին ասել այո՛»
4 Մայիսի, 2024, 18:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
4 Մայիսի, 2024, 14:14
Թուրքիան չի վերադառնա F-35 ծրագրին և ԱՄՆ-ին խնդրում է չեղարկել CAATSA-ի պատժամիջոցները
4 Մայիսի, 2024, 13:50
Կարդացեք նաև
Close