ԿարևորՀասարակություն

Ցուցարարները Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում ճանապարհներ են փակում

Ցուցարարները Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում ճանապարհներ են փակում։ Մասնավորապես, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների` փակ են Երևան-Թբիլիսի, Երևան-Գյումրի, Երևան- Մարտունի և Երևան- Մեղրի ավտոճանապարհները։ Քաղաքացիների բողոքը սահմանազատման դեմ է։ Ոստիկանները հորդորում են բացել ճանապարհները։

2024 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Տավուշի մարզում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։

Back to top button