ԿարևորՀասարակություն

2026-ից դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն

ՀՀ–ում բուհական ընդունելության գործող կարգը, սկզբունքները վերանայում են, մշակվում են նոր սկզբունքներ, ՀՀ կառավարության նիստում այսօր ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդերասյանը։

Նա նշել է, որ Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը, և այս տարի արդեն կան ըստ այդ նոր չափորոշիչների ավարտող առաջին շրջանավարտները։ Նրանց համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ: Ըստ այդմ, ուսումնառության ավարտին դպրոցի ավարտական քննությունները կհանդիսանան նաեւ բուհի համար ընդունելության քննություններ:

Ավարտական քննությունների արդյունքները հիմք կհանդիսանան բուհ ընդունելության համար, իսկ 2026-ից այս համակարգն արդեն կգործի բոլոր շրջանավարտների համար:

«Այս տարի Տավուշի շրջանավարտները, ինչպես բոլոր շրջանավարտները, ունեն երկու հնարավորություն միասնական քննություններ հանձնելու եւ սա իրենց համար կլինի հավելյալ հնարավորություն, որը կկազմակերպվի ընդունելության հիմնական փուլից հետո՝ հուլիսի սկզբին եւ դրանով նրանք կկարողանան մրցույթին մասնակցության ավելի լավ հնարավորություններ ստանալ»,-ասել է Անդրեասյանը:

Back to top button