ԿարևորՔաղաքական

Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ բանակցային սեղանի շուրջ հարց են լուծել. Փաշինյան

Հայաստանն ու Ադրբեջանը բանակցությունների միջոցով առաջին անգամ կարողացան հարց լուծել, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Երևանի և Բաքվի միջև ձեռքբերված պայմանավորվածությունը։

«Ես չէի ուզենա, որ մենք գերագնահատենք տեղի ունեցածը, բայց չէի ցանկանա, որ մենք թերագնահատեինք, շատ կարևոր է փաստել, որ Հայաստանն ու Ադրբեջանը առաջին անգամ լուծեցին հարցը բանակցային սեղանի շուրջ»,- նշել է նա։

Ուրբաթ օրը Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Ադրբեջանի հետ նախնական համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծի Բաղանիս — Բաղանիս Այրում, Ոսկեպար — Աշաղը Ասկիպարա, Կիրանց — Խեյրումլի և Բերքաբեր — Կըզըլ Հաջիլի հատվածները համապատասխանեցնել Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին: Այս հայտարարությունից հետո հարևան հայկական գյուղերի բնակիչները բողոքի ակցիա են սկսել, որն այս պահին շարունակվում է։

Back to top button