ԿարևորՔաղաքական

Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին՝ խորհրդակցությունների նպատակով

Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին՝ խորհրդակցությունների նպատակով։ Ֆրանսիայի արտգործնախարարության հաղորդմամբ՝ պատճառը Ադրբեջանի միակողմանի գործողություններն են, որ վնաս են հասցնում միջպետական հարաբերություններին։

Նախագահ Էմանուել Մակրոնը ընդունել է դեսպան Անն Բուայոնին, ափսոսանք հայտնել Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ և ցանկություն հայտնել լսելու ադրբեջանական կողմի պարզաբանումը։

«Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ միաժամանակ հարգելով միջազգային իրավունքը և երկու երկրների տարածքային ամբողջականությունը։ Այս մոտեցումն օգուտ կբերի ինչպես երկրներին, այնպես էլ ողջ տարածաշրջանին»:

Back to top button