ԿարևորՏնտեսական

Կարկուտը ծեծած տեղը կծեծի, բայց կապահովագրվի՞ բերքը տարերքից

Կառավարությունը գյուղապահովագրության նոր պիլտոտային ծրագիր է սկսում։ Պետությունը ոչ միայն կսուբսիդավորի ապահովագրավճարը, այլև մասամբ կկիսի ապահովագրական ռիսկը։ 2023-ին ապահովագրավճարը կազմել էր շուրջ 1,8 մլրդ դրամ։ Գումարի զգալի մասը կառավարությունը սուբսիադավորել էր։

Նպատակն այն էր, որ ապահովագրական ծառայության նկատմամբ պահանջարկ առաջանար, ֆինանսական համակարգը հետաքրքրված լիներ այդ ծառայությունը դիտարկել որպես երկարատև եկամտաբեր գործունեություն։ Փոխվարչապետը խոստովանել է՝ մի քանի տարի ներդրած համակարգը բոլոր ռիսկերի ճիշտ կառավարում չէր կարող նախատեսել։ Վարչապետի դիտարկմամբ էլ՝ համակարգը պետք է լավարկել ու զարգացնել։

Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրով կառավարությունը ոչ միայն կսուբսիդավորի ապահովագրավճարները, այլև կաջակցի ապահովագրական ընկերություններին և հատուցումների որոշակի շեմը գերազանցելու դեպքում փոխհատուցում կտրամադրի։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդգծում է․

 «Նախագծի ընդունումը պայմանավորված է 2024 թվականի գյուղատնտեսական տարվա համար գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացումը ապահովելու անհրաժեշտությամբ։ Ծրագրի շրջանակում 2023 թվականին ապահովագրվել էին ծիրան, խաղող, դեղձ, սալոր, խնձոր, կեռաս, բալ, ձմերուկ, սեխ, կարտոֆիլ, աշնանացան/գարնանացան ցորեն, գարի և վարսակ մշակաբույսերը։ Ապահովագրվող ռիսկերն էին՝ գարնանային ցրտահարությունը, երաշտը, կարկուտը»»

Այժմ առաջարկվող ռիսկերը փոքր-ինչ կփոխվեն։ Ցրտահարության վտանգ չկա, կարկուտի ռիսկն էլ ոչ բոլոր բերքատեսակների դեպքում կաշխատի։

Վարչապետը հստակեցնում է այդ կետը․

«Գյուղերում մարդիկ գիտեն՝ կարկուտը որտեղ է գալիս, ծեծած տեղն է ծեծում, այդ տեղերում ցորեն էին ցանում, ա սում էին՝ թող ծեծի»։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը խոստովանում է՝ մի քանի տարի ներդրած համակարգը բոլոր ռիսկերի ճիշտ կառավարում չէր կարող նախատեսել։ Կառավաությունը համակարգը սուբիսդավորեց մի քանի տարի տարունակ։

2023-ին ապահովագրավճարը կազմել էր շուրջ 1,8 մլրդ դրամ։ Գումարի զգալի մասը կառավարությունը սուբսիադավորել էր։ Նպատակն այն էր, որ ապահոբագրության նկատմամբ պահանջարկ առաջանար, ֆինանսական համակարգը հետաքրքրված լիներ այդ ծառայությունը դիտարկելու որպես երկարատև եկամտաբեր գործունեություն։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան․

«Մենք հնարավոր է, որ որոշ բաներ ճիշտ չէին հաշվել։ Ռիսկերի հաշվարկը և հատուցումները այս համակարգի երկարաժամկետ կայունության ամենակարևոր հարցերից մեկն են»։

2023 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվել էր 11․662 հա հողատարածք, ապահովագրավճարը կազմել էր շուրջ 1,8 մլրդ դրամ։ Դեկտեմբերի 31-ի դրությամբ տրամադրվել էր շուրջ 3864 ապահովագրական հատուցում՝ շուրջ 2․7 մլրդ դրամի չափով։ 2024 թվականին, պայմանավորված ՀՀ գյուղատնտեսության ապահովագրության շուկայից վերաապահովագրական ընկերության դուրս գալով, ապահովագրական ընկերությունները չէին կարող ստանձնել ապահովագրության ռիսկերն ամբողջությամբ՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված բարձր վնասաբերությունը։ Գործակալության անդամ յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը կփոխհատուցվի ապահովագրավճարի հանրագումարի 70 տոկոսը գերազանցող ապահովագրական հատուցումների 80 տոկոսը։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան․ «Եթե հատուցումները հավաքած ապահովագրավճարից շատ կլինեն 70 տոկոսը, ապա մենք կփոխահտուցենք։ 2023-ին 1․8 մլրդ դրամ ապահովագրավճար էր հավաքվել։ 70 տոկոսը  1 մլրդ  226 հազար դրամ է։ Եթե վնասները անցած տարվա նման լինեն՝ 2,7 մլրդ դրամ, ապա այդ ու 1․3 մլրդ դրամի տարբերությունը՝ ապահովարգարական ընկերությունների վնասի 80 տոկոսը մենք կվճարենք, որ անկանխատեսելի բարդ վիճակում չհայտնվեն»։

Որոշումը ուշ է կայացվում, ուստի  ռիսկերի շրջանակն են կրճատել։ Վարչապետը կարևորում է համակարգի լավարկումն ու զարգացումը։ Այն գյուղացու համար հողը մշակելու լրացուցիչ խթան պետք է դառնա։

Back to top button