Արևմտյան Հայաստանի տարածքների գրավումն ուղեկցվել է տեղանունների աղավաղման և յուրացման փորձերով։ Այդ փոփոխություններն սկզբնապես եղել են կամայական, սակայն մասնավորապես Աբդուլ Համիդի կառավարման շրջանում և Մեծ եղեռնի տարիներին դարձել են առավել համակարգված։ Էնվեր փաշան հատուկ հրամանագրով հրահանգում էր թուրքացնել իրենց ենթակայության տակ գտնվող հայերի ու ոչ մահմեդական մնացած ժողովուրդների տեղանունները։
Թեմային է անդրադառնում ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-օսմանական առնչությունների բաժնի ղեկավար, բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Սահակյանը։
«Հայկական տեղանունների թուրքացման ծրագիրը»` մաս 1-ին։