ԿարևորՀասարակություն

2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվի

ՀՀ կառավարությունը 1.1 մլրդ դրամ սուբսիդիա կտրամադրի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին, որպեսզի մանրածախ ծառայություններից օգտվող սպառողների համար 2024 թ. խմելու ջրի և կեղտաջրերի մաքրման ծառայությունների սակագները մնան անփոփոխ։

Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

2023 թ. նոյեմբերի 29-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կայացրեց, ըստ որի` «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների մատուցման 2024 թ. կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 205.992 դրամ:

«ՀՀ կառավարությունը համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի սակագնի ավելացումը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների բաժանորդների համար։ Արդյունքում, 2024 թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա»,-նշված է որոշման հիմնավորման մեջ:

Այդ նպատակով ՀՀ 2024 թ. պետական բյուջեից ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա՝ խմելու ջրի յուրաքանչյուր խմ դիմաց՝ 5.522 դրամի չափով, ջրամատակարարման ծառայության համար 4.693 դրամի չափով և ջրահեռացման ծառայության համար՝ 0.829 դրամի չափով։

Back to top button