ԿարևորՀասարակություն

Զատիկը կտրո՞ւմ է հանգուցյալի քառասունքը

Հանգուցյալի մահից հետո 40 օրերը հանգուցյալի հարազատների համար սգո շրջան են: Զատիկը մեր Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Տոնի հոգևոր ուրախությունը ավելի կարևորելով՝ մարդիկ դուրս են գալիս սգից, իսկ ննջեցյալի շիրիմին այցելում են Ս․ Հարության տոնի հաջորդող օրը՝ մեռելոցին։

Հետևաբար, ինչպես Qahana.am-ն է գրում, Ս. Զատիկը «կտրում է» սուգը, ոչ թե քառասունքը։ Ուստի, քառասունքի օրը հարկ է, թեկուզ ընտանիքի անդամներով, այցելել ննջեցյալի շիրիմին։

Back to top button