Էկոսֆերա

«Այն պետք է լինի ավելին, քան մեկ ժամը»․ «Երկրի ժամ 2024» բնապահպանական միջոցառումը տեղի կունենա մարտի 23-ին. «Էկոսֆերա»

2007 թվականից ի վեր աշխարհի տարբեր երկրներ, միանալով բնապահպանական ամենամեծ շարժմանը՝ «Երկրի ժամ»–ին, մեկ ժամով անջատում են լույսերը։ Հայաստանը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս միանում է բնապահպանական «Երկրի ժամ» միջոցառմանը և մարտի 23-ին՝ ժամը 20։30-ին, մեկ ժամով կանջատվի դրսի լուսավորությունը։

Օրվա հետ կապված միջոցառումներն իրականացնում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակը։ Կլիմայի փոփոխությունը, շրջակա միջավայրի աղտոտումը մեծ վնաս է հասցնում բնությանը, որը չի հասցնում վերականգնել կորցրած ռեսուսները։ Այս տարի համաշխարհային բնապահպանական հանրության կոչը հետևյալն է. մոլորակն ընդդեմ պլաստիկի, վերջ դնել պլաստիկի կիրառկությանը հանուն մարդկանց և մոլորակների առողջության՝ պահանջելով մինչև 2040 թվականը կրճատել պլաստիկի արտադրությունը 60%-ով:

Օրը նաև խորհուրդ ունի՝ հրատապ քայլեր ձեռնարկել Երկրի կենդանատեսակների արագ ոչնչացման տենդենցի դեմ։ Հիմնադրամի մարքեթինգի և դրամահայթայթման պատասխանատու Կարեն Քեթցյանն ասում է՝ յուրաքանչյուր ժամը մեկ, մեկ տեսակ վերանում է երկրագնդի երեսից։

Back to top button